ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

Աղոթարան

Աղոթարան
05.02.2026 | 22:00
Տիրամայր,
որ հավատացիր Տիրոջ խոսքին,
և Աստծո խոսքը դարձավ մարմին Քո որովայնում։
Այսօր ես էլ օրհնում եմ Տիրոջը, որին ծնեցիր ողջ աշխարհի փրկության համար։
Մայր քնքուշ,
Դու լուռ պահեցիր հավատքի ճանապարհը՝
խաչի ցավից մինչև Հարության լույսը։
Սովորեցրու մեզ նույնպես անցնել օրվա փորձությունները՝
առանց դառնության, բայց՝ հույսով։
Քեզ եմ ապավինում՝
Մայր Բարության և Քնքշության,
Դու, որ գրկեցիր Աստծուն,
գրկիր և ինձ և Քո բարեխոսությամբ ամուր պահիր:
Ամե՛ն։
Դիտվել է՝ 2113

Մեկնաբանություններ